
Հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը՝ փաստաբան Ամալ Ռամզի Ալամուդդինը, Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հունվարի 28-ին կներկայացնի Հայաստանը:
Ինչպես տեղեկացնում է Asbarez.com-ը, Ստրասբուրգում Ամալ Ռամզի Ալամուդդինը կլինի Հայաստանի իրավական թիմի կողքին:
Հիշեցնենք, որ 2005 թվականին Շվեյցարիայում գիտաժողովի ժամանակ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը քրեական հետապնդման է ենթարկվել:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտել էր Շվեյցարիայի դատարանի որոշումը: Ըստ ՄԻԵԴ-ի`Փերինչեքին քրեական հետապնդման ենթարկելով՝ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը: