2015թ. հիմնական կենսաթոշակը կդառնա 16 հազար դրամ. Արտեմ Ասատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում ամփոփեց տարին և այն սոցիալական ոլորտի համար անվանեց բեկումնային: Նախարարն ասուլիսի ընթացքում ներկայացրեց 2014թ. տեղի ունեցած բարեփոխումներն ու անդրադարձավ հաջորդ տարվա ռազմավարությանը:

«Տարվա ընթացքում կարևոր ձեռքբերումների շարքին կարելի է դասել պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերի համակարգւ միասնական ներդրումը և որպես շոշափելի արդյունք՝  հուլիս ամսից զգալիորեն բարձրացվել են պետական համակարգի շուրջ  200 հազար աշխատակիցների աշխատավարձերը, միջինը՝ 40 տոկոսով», – նշեց նախարարը:

Ոլորտում կարևոր քայլերից համարեց նաև ժամանակավոր անաշխատունակության խնդիրների կանոնակարգման ուղղությամբ իրականացված աշխատանքները, որի արդյունքում առաջարկվեց օրինագիծ, ըստ որի՝ 30 հազար չաշխատող մայր կստանա մայրության նպաստ՝ շուրջ 130 հազար դրամի չափով:

«Նվազագույն աշխատավարձի չափն ավելացվել է 10-11 տոկոսով՝ հուլիս ամսից, նույնը նախատեսվում է նաև 2015թ. հուլիսից: 2015թ. հիմնական կենսաթոշակը, 14 հազար դրամի փոխարեն, կսահմանվի 16 հազար դրամ», – հայտարարեց նա:




Լրահոս