Լրագրողները գրիչը փոխարինեցին ինքնաձիգով (լուսանկարներ), (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
 ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված  հունիսի 22-ին ռազմահայրանասիրական  միջոցառում տեղի ունեցավ  Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության 5 –րդ բանակային կորպուսում:  “Հայոց արծիվներ”  հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության  կազմակերպած միջոցառմանը մասնակցեցին հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչները, հասարակական կազմակերպության   մասնաճյուղերի ղեկավարները:
ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորավարժարանում յուրաքանչյուր ԶԼՄ-ի ներկայացուցիչ ինքնաձիգով կրակեց 15 փամփուշտ:
“Հայոց արծիվներ”-ի առաջնորդ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության  հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի խոսքով` միջոցառման նպատակն է զինվորների, ենթասպաների, սպաների շրջանում  առավել արժեւորելու լրատվամիջոցների դերն ու նշանակությունը, նրանց գործունեության կարեւորությունը,  ինչպես նաեւ ամրապնդելու լրատվամիջոցներ-հասարակական կազմակերպություններ-ազգային բանակ համագործակցությունը: Ըստ նրա յուրաքանչյուր լրատվամիջոցի ներկայացուցիչ գոնե տարին մեկ անգամ պետք է գրիչը, տեսախցիկը փոխարինի ինքնաձիգով, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանա պաշտպանել հայոց պետականության սահմանները:




Լրահոս