2014-ին 10 հազար մարդ աշխատանք է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամփոփել է տարին ու ներկայացրել սոցիալական ոլորտում 2015թ. տեղի ունենալիք փոփոխությունները:

2014 թվականը նախարարն անվանեց ամենաբեկումնային տարին արդյունավետ սոցիալական համակարգերի ստեղծման, և ամենաբարդ տարին՝ բարեփոխումների իրականացման առումով:

«Դրական արդյունքներից մեկն է մայրության միանվագ նպաստի նոր կարգը, ըստ որի` երեխային ծննդյան միանվագ նպաստի չափն ավելացվեց 3-րդ երեխայի դեպքում` այն հասցնելով 1 միլիոն դրամի: Ամսական շուրջ 105 հազար աղքատ ընտանիք ստացել է ընտանեկան և սոցիալական նպաստ, միջինը՝ 30350 դրամ, օգոստոս ամսից բազային նպաստը դարձել է 17 հազար դրամ», – նշեց նախարարը:

Նա նաև ներկայացրեց ավանդների փոխհատուցման գործընթացը, որում 2014-ին, բացի տարեցներից, վճարման ցուցակներում ընդգրկվել են նաև ազատամարտիկները և օգոստոս ամսից հետո՝ նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչները:

«Մեկ այլ ձեռքբերում է Զբաղվածության նոր մոդելի ներդրումը, որը խթանեց զբաղվածության ակտիվ ծրագրերի իրականացմանը, ինչի արդյունքում 2014 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ աշխատանքի է տեղավորվել շուրջ 10 հազար աշխատանք փնտրող, ովքեր նախկինում աշխատաշուկայում անմրցունակ էին», – ընդգծեց նախարարը:




Լրահոս