Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հերթափոխի դիտակետում ժամկետային զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան դեպքի առթիվ:

Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 21-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 10:15-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքերից մեկում «արթուն» հերթափոխի դիտորդի պարտականությունները կատարող ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Հրաչյայի Քոլոյանը «արթուն» հերթափոխի դիտակետում իրեն ամրակցված նռնակի պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի կարգով, հանցագործության հետքեր, այլ նյութական օբյեկտներ հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով կատարվել են դեպքի վայրի, Դ.Քոլոյանի դիակի արտաքին, դեպքի պահին նրա հագին եղած զրահաբաճկոնի զննումներ: Դրանց արդյունքները, ինչպես նաև դիրքի զինծառայողների բացատրությունները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ նռնակը պայթել է Դ.Քոլոյանի գործողությունների արդյունքում:   Նշված փաստով նախապատրաստված նյութերով 22.12.2014թ. ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննություն է կատարվում՝ հնարավոր բոլոր վարկածներով: Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ ապահովելու գործի օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ հետազոտման համար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն




Լրահոս