ԵՏՄ ստեղծումը կարող է հետաձգվել. Rosbalt

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վլաիմիր Պուտինը կհանդիպի Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Նուրսուլթան Նազարբաևի հետ: Նրանց հանդիպման ժամանակ, ինչպես գրում է Rosbalt-ը, խոսքը կգնա Մաքսային միության սուր ճգնաժամի ու Ուկրաինայի մասին: Բելառուսն ու Ղազախստանը կցանկանային օգնել Ռուսաստանին հաշտվել նրա հետ:

Փորձագետների խոսքերով` հենց այս մասին է խոսում Լուկաշենկոյի ու Նազարբաևի վարքը:

Հիշեցնենք, որ երկու նախագահներն էլ աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ցուցադրում են, որ Ռուսաստանին Կիևից ավելի չեն գերադասում: Երկու նախագահներն էլ մինչ Մոսկվա ժամանելը մեկնել են Կիև, որտեղ նախագահ Պյոտր Պորոշենկոյին վստահեցրել են հավատարիմ ընկերության մասին:

Հավելենք, որ հունվարի 1-ից կգործի Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, իսկ մոտալուտ գարնանից նաև, ինչպես պլանավորվում է, Ղրղզստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը: Սակայն ինչպես գրում է ռուսական կայքը, իրավիճակն այնպիսին է, որ ԵՏՄ ստեղծումը կարող է հետաձգվել, ավելին Մաքսային միությունը ևս կարող է ժամանակավորապես դադարեցնել իր գործունեությունը:




Լրահոս