ԵԽ-ն հրաժարվել է դիտորդություն իրականացնել Ադրբեջանի ՏԻՄ ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ադրբեջանում ՏԻՄ ընտրություններ են: Ինչպես հայտնել է երկրի ԿԸՀ ղեկավար Մազահիր Պանախովը, գործելու է 5015 ընտրատեղամաս, իսկ ընտրությունները կանցկացվեն 118 շրջանում:

Պանախովը հայտարարել է, որ երկրում ՏԻՄ ընտրություններին դիտորդություն կիրականացնի 50551 տեղացի դիտորդ: Իսկ ինչ վերաբերում է օտարերկրացիներին, ապա հրավերք է ուղարկվել Եվրոպայի խորհրդին. փոխանցում է contact.az-ը:

«Մեզ հայտարարեցին, որ չեն կարողանա գալ: Մենք շատ խնդրեցինք, սակայն նրանք հրաժարվեցին»,- բողոքել է Պանախովը:




Լրահոս