Էդգար Ղազարյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց վայոց Ձորի մարզպետ նշանակել Էդգար Ղազարյանին:
Հիշեցնենք, որ վերջինիս թեկնածությունը առաջադրվեց երեկ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ: 
Այնուհետև Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը կառավարությանը ներկայացրեց հուլիսի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների ֆինանսավորման հետ առնչվող խնդիրներ:
Մասնավորապես, կայանալու են Արմավիրի մարզի Այգեկ, Գայ, Աղավնատուն, Մրգաշատ, Փշատավան, Առատաշեն, Ջրարբի, Այգեվան, Նորավան, Գեղարքունիքի մարզի Այրք, Լոռու մարզի Խնկոյան, Սարամեջ, Սարչապետ համայնքների ղեկավարների և ավագանու անդամների, Ահնիձորի համայնքի ավագանու անդամների, Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքի ղեկավարի, Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
Կառավարությունը հավանության արժանացրեց 2012 թվականի հուլիսի 8-ի ՏԻՄ հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին ծրագիրը:




Լրահոս