Սաուդյան Արաբիան չի բացառել նավթի գնանկումը մինչ 20 դոլարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը ( ՕՊԵԿ) չի նվազեցնի նավթի արդյունահանման ծավալները, եթե անգամ նավթի գինը հասնի մեկ բարելի համար 20 դոլարի: Այս մասին Middle East Economic Survey -ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ-Նույամին:
Նախարարի խոսքերով` հնարավոր է նավթի գինը մեկ բարելի համար այլևս երբեք չի լինի 100 դոլար:

«Եթե Սաուդյան Արաբիան նվազեցնի արդյունահանումը, գները կբարձրանան, ու ռուսները, բրազիլացիներն ու ԱՄՆ թերթաքարային գազ մշակողները կխլեն մեր մասնաբաժինը»,- ընդծել է ալ-Նույամին:

Նրա գնահատականների համաձայն`Պարսից ծոցի երկրների բյուջեներն ունակ են դիմադրել երկար գնանկմանը, քանի որ տարածաշրջանում նավթի արդյունահանման ինքնարժեքը կազմում է 4-5 դոլար մեկ բարելի համար:




Լրահոս