Քիչ առաջ մեկնարկեց ազատամարտիկների ասուլիսը, որի ընթացքում նրանք անդրադարձան վերջին շրջանում Հայաստանում ծավալված իրադարձություններին ու իրենց նկատմամբ բռնություններին:
Ելույթ ունեցավ Գագիկ Մելքոնյանը, ով հայտարարեց, որ ըստ իրենց՝ իշխանությունները պետք է փոխվեն, ու ժողովուրդն ինքը պետք է ընտրի նախագահին, որ երկիրը նորմալ վիճակին վերադառնա:
Ազատամարտիկները փաստում են՝ իրենք ամեն ինչ անելու են դրա համար, քանի որ հենց դրա համար են արյուն թափել:
Ռազմիկ Պետրոսյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց. «Փորձում են մշտապես հայտարարել՝ ազատամարտիկն ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ: Բայց մենք ենք էս երկրի համար դոնոր դարձել, որ այն կայուն հիմքերի վրա լինի:
Մենք հայտարարում ենք ի լուր աշխարհի, որ լինելու ենք մեր ժողովրդի հետ»: