
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու մասին պայմանագրի վավերացման մասին. տեղեկացնում է РИА Новости-ն:
Փաստաթղթով նախատեսվում է, որ Հայաստանը կմիանա ԵՏՄ պայմանագրին, ինչպես նաև՝ այլ միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակներում: Նախատեսվում է, որ կվերանայվեն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ հանդիսացող Հայաստանի սակագնային պատրավորությունները և կմշակվի ԵՏՄ միասնական մաքսային սակագին:
ԵՏՄ պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից այս տարվա մայիսի 29-ին Աստանայում և ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: