
Դեկտեմբերի 22-ին Կրեմլում կայացել է պետական մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը: Մրցանակները հանձնել է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Իր շնորհակալական խոսքում երգչուհի Ալլա Պուգաչովան, ում նախագահը շնորհել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ կարգի շքանշան, սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել:
«Եթե հնարավոր լիներ գրել այնպիսի երգ, որը խաղաղություն կբերեր ողջ աշխարհին, որպեսզի մեր երեխաների համար մտավախություն ու անհանգստություն չունենայինք, ես կերգեի այդպիսի երգ»,- ասել է Պրիմադոննան: