Armlur.am լրատվականը տեղեկացավ, որ այս օրերին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող խանութներից մեկում, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շուկայի դիմաց, սովորականից մեծ հերթեր են գոյացել: Նա մի պահ դադարեցրել էր բարեգործական ակցիան, բայց, ըստ երևույթին, Ամանորի տոների հետ կապված է այն վերսկսել: Եվ «բարերար» պատգամավորը որոշել է կրկին լավաշ բաժանել:
Ուշագրավն այն է, որ լավաշ հասնում է միայն այն քաղաքացուն, ով անձնագրով է մոտեցել: