Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն ընդգծել է, որ ցանկանում է իր ակումբում տեսնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին: Ֆաբրեգասը նրա հետ խաղացել էր հենց «Բարսելոնա»-ում:
«Շատ եմ ցանկանում, որ Մեսսին տեղափոխվի «Չելսի»: «Բարսելոնա»-ի սան եմ և կարծում եմ, որ Մեսսին պետք է կարիերան ավարտի կատալոնական ակումբում: Նրա կարևորությունը բավական մեծ է ցանկացած ակումբի համար»,- նշել է Ֆաբրեգասը: