Դրեզդենում հակաիսլամական ցույցին մասնակցել է 17 հազար մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Դրեզդեն քաղաքում անցկացված «իսլամացման» դեմ ամենշաբաթյա ցույցը ռեկորդային թվով մասնակիցներ է ունեցել: Ոստիկանության տվյալներով, ցույցին մասնակցել է 17,5 հազար մարդ:

Ցուցարարները երգում էին ծննդյան տոների հիմներ և լսում բանախոսներին, ովքեր խոսում էին ներգաղթյալների և փախստականների մեծ հոսքի մասին: «Հայրենասեր եվրոպացիները Արևմուտքի իսլամացման դեմ» կազմակերպությունը Դրեզդենում նման ցույցեր է կազմակերպում հոկտեմբերից:

Անգելա Մերկելը և Գերմանիայի այլ առաջատար քաղաքական գործիչներ կոչ են անում համաքաղաքացիներին չգնալ այդ ցույցերին: Ցույցերի մասնակիցները հայտարարում են, որ չեն հանդիսանում ծայրահեղական կուսակցությունների անդամներ: Նրանք պնդում են, որ հանդես են գալիս Եվրոպայում քրիստոնեական արժեքների պահպանության օգտին, տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս