Պետր Չեխը հունվարին չի հեռանա «Չելսի»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի փոխի իր ակումբային գրանցումը: Այդ մասին հայտնել է դարպասապահի գործակալը, սակայն ընդգծել է, որ Չեխը, այնուամենայնիվ, պատրաստ է ուսումնասիրել որոշ ակումբների առաջարկներ:

«Եթե Չեխի ծառայություններով հետաքրքրված լինեն «Արսենալ»-ը կամ «Լիվերպուլ»-ը, ապա նա կարող է ուսումնասիրել նրանց առաջարկները: Սակայն դեռևս  չի պատրաստվում հեռանալ «Չելսի»-ից »,- նշել է գործակալը:




Լրահոս