
ՀԱՊԿ ղեկավար մարմին հանդիսացող Հավաքական անվտանգության խորհրդի նիստը մեկնարկել է Մոսկվայում:
Ինչպես փոխանցում է ՌԻԱ «Նովոստին», միջոցառման մեկնարկից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից ու Տաջիկստանից ժամանած իր գործընկերներին:
Գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր:
Ինչպես լրագրողներին պատմել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները գագաթնաժողովի ավարտին համատեղ հայտարարությամբ հանդես կգան, որում իրենց մտավախությունը կարտահայտեն Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ու ծայրահեղականության աճող վտանգի վերաբերյալ: