
Ռուսաստանը չի կատարում Առևտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամի իր պարտականությունները: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Առևտրային ներկայացուցչության տարեկան հաշվետվությունում:
Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանում զարգանում են հովանավորչական միտումները:
ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչը խոստանում է ԱՀԿ շրջանակներում առանց վարանումների միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի հանդեպ, եթե դրանք արդարացված համարի:
Ռուսաստանի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանում ԱՄՆ-ի Առևտրի ներկայացուցչության հայտարարությունը, թեև հայտնի է, որ Մոսկվան իր կողմից հակընդդեմ բողոքներ ունի. տեղեկացնում է BBC-ն: