
Հունաստանի նորանշանակ վարչապետ Անտոնիս Սամարասը շտապ հոսպիտալացվել է` աչքի եղջերաթաղանթի հետ կապված պրոբլեմի պատճառով: Նորանշանակ վարչապետը հերթական բուժզննում է անցել, երբ բժիշկները հայտնաբերել են հիվանդության ախտանիշները: Վիրահատությունը նշանակված է շաբաթ օրվա համար: Այդ պատճառով վարչապետը ստիպված է եղել հետաձգել բոլոր հանդիպումներն ու այցերը: