ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր մտահոգությունն է հայտնել Աֆղանստանում ստեղծված իրավիճակի հետ կապված: Նա համարում է, որ ՀԱՊԿ երկրները պետք է պատրաստ լինեն ադեկվատ և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել այն սպառնալիքների հետ կապված, որոնք գալիս են այդ երկրից. տեղեկացնում է ТАСС-ը:
«Առկա իրավիճակն անհանգստություն է առաջացնում. հայտնվում են, այսպես կոչված, «Իսլամական պետության» գրոհայինների ջոկատներ, որոնք ոտնձգություններ են կատարում աֆղանական որոշ տարածքների հանդեպ՝ նրանց, այսպես կոչված, «Իսլամական խալիֆաթում» ընդգրկելու մտադրությամբ», – ասել է Ռուսաստանի ղեկավարը ՀԱՊԿ գագաթնաժողովին:
«Ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումները փորձում են տարածել իրենց ակտիվությունը դեպի Կենտրոնական Ասիա», – նշել է Պուտինը:
Նրան խոսքով՝ «նման պայմաններում ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի ադեկվատ և կանխարգելիչ գործողությունների»: