Ռուսաստանում 2015թ.-ի փետրվարի 1-ից կենսաթոշակի չափը կարող է հասնել մինչև 13 հազար ռուբլի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Անտոն Դրոզդովը, տեղեկացնում է ТАСС-ը: Կենսաթոշակների` սպասվածից ավել աճը կաված է արագացված գնաճի հետ:
Կենսաթոշակների ինդեքսավորումն ի սկզբանե նախատեսվում էր 7,5 տոկոսով: Այժմ սպասվում է, որ գնաճը կկազմի 9,8 տոկոս կամ ավելին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 18-ի ասուլիսում հայտարարել է, որ 2015թ.-ին ռուսաստանցիների կենսաթոշակները կինդեքսավորվեն ոչ թե կանխատեսվող, այլ փաստացի գնաճին համապատասխան: