«Զվարթնոց»-ում վայրէջք կատարողներն ադրբեջանցի ուժայիններ են. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 21-ին ու 22-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Կիև-Թբիլիսի-Կիև չվերթն իրականացնող օդանավը խիտ մառախուղի պատճառով վայրէջք էր կատարել «Զվարթնոց» օդանավակայանում. այս մասին REGNUM լրատվական գործակալությանը հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:

Մասնավորապես՝ Կիևից Թբիլիսի ուղևորվող օդանավում դեկտեմբերի 21-ին եղել է 24 ադրբեջանցի, իսկ երկրորդ դեպքում` 13:

Նշվում է, որ Անվտանգության ծառայության բոլոր ուղևորներին համապատասխան ծառայություններ են մատուցվել:

«Երկրորդ դեպքում՝ 4 ուղևորներ հրաժարվել են լքել օդանավը և անձնակազմի թույլտվությամբ՝ մնացել են օդանավում: Իրենց գործողությունները նրանք բացատրել են նրանով, որ հանդիսանում են իրավապահ մարմինների աշխատակիցներ ու կարող են Բաքու վերադառնալուն պես խնդիրներ ունենալ»:

Նշվում է, որ քանի որ գիշերը ցուրտ եղանակ է եղել, ջեռուցվել է օդանավի սրահը: Հայկական կողմը նաև հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների այն հայտարարությունները, թե ադրբեջանցիների ձեռքից վերցվել է անձնագրերը:




Լրահոս