«Եթե Լյովա Երանոսյանին համազգեստի միջից հանեն, չգիտեմ` ինչ կմնա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը կարծում է, որ 2014 թվականի քաղաքական ձեռքբերումներից ամենաակնառուն համաժողովրդական շարժման ստեղծումն է:

Armlur.am-ի հետ զրույցում կուսակցության ղեկավարը նշեց, որ Հայաստանը Եվրոպայի համար հուսալի գործընկեր չէ, ինչ-որ առումով նաև Ռուսաստանի համար է ոչ ցանկալի գործընկեր, ինչի ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա:

«Դոլարի թանկացման «օպերացիայի» շնորհիվ իշխանություններն աղքատ ժողովրդին ավելի աղքատ դարձրեցին: Ցավալի է, որ ժողովրդը ձայնի իրավունք չունի: Քաղաքական իմաստով միակ ձեռքբերում կարող եմ նշել համաժողովրդական շարժման ի հայտ գալը»,- ասաց Արամ Հարությունյանը:

Վերջինիս կարծիքով` շատ լավ է, որ «եռյակի» անդամներն արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում ունեցան: «Բոլոր քաղաքական ուժերը, ովքեր ժամանակին տարաձայնություններ են ունեցել, համախմբվեցին մեկ միասնական գաղափարի շուրջ: Իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին, սա է ամբողջ խնդիրը»,- նշեց Ա. Հարությունյանը:

«Իշխանությունները փորձում են Երանոսյանների միջոցով իրենց նպատակներին հասնել: Եթե Երանոսյանին հանենք համազգեստի միջից, շատ դժվար է ենթադրել` ինչ կմնա»,- նշեց Արամ Հարությունյանը: Վերջինս ցավով նշեց, որ մեր ժողովրդի միջից պայքարելու պատրաստակամությունը պակասել է, ինչի մեջ կուսակցության ղեկավարը կրկին իշխանության ներկայացուցիչներին մեղադրեց:




Լրահոս