Rate.am-ը ներկայացրել է դոլարի փոխարժեքը Հայաստանի բանկերում:
Աղյուսակում պարզ երևում է, որ դոլարի փոխարժեքը մի շարք բանկերում ժամերի ընթացքում աճել է:
Առավոտյան ժամը 11:50-ի դրությամբ՝ դոլարի առքի նվազագույն արժեքը 445 դրամ էր, առավելագույնը` 459 դրամ: Վաճառքի նվազագույն արժեքը 464 դրամ էր, առավելագույնը` 468:
Այժմ արդեն առքի նվազագույն արժեքը 460 դրամ է, վաճառքի նվազագույն արժեքը 465 է, առավելագույն արժեքը՝ 470: