
Վրաստանի սահմանից 2 կմ հեռավորության վրա տեղի ժամանակով ժամը 04:43-ին 4 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Իլիի պետական համալսարանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռուսաստանի տարածքում` Դաղստանում:
Ինչպես հայտնում են Սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնից, Վրաստանում ստորգետնյա ցնցումների հզորությունը կազմել է մոտավորապես 3.7 բալ, դրանք ավելի շատ զգացվել են Քվարելիում:
Ինչպես գրում են վրացական լրատվամիջոցները, առկա տեղեկությունների համաձայն՝ փլուզումներ չեն գրանցվել: