Ի՞նչ պետք է բացահայտեն. իրա գեներալը զանգի-զրանգիներին քսիա տվել ընկերների վրա. Ռազմիկ Պետրոսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե բողոքենք, պատճառ չե՞ն գտնելու քրեական գործ չհարուցելու համար»: Armlur.am-ի հարցին ի պատասխան, թե ինչու Ոստիկանություն չեն դիմել իրենց ծեծի ենթարկելու գործով, այս մասին նշեց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը: Նշենք, որ իրավապահ մարմիններն այն պատճառաբանությունն են ներկայացնում, թե քրեական գործ հարուցելու հիմք չկա, քանի որ որևէ բողոք չի ներկայացվել:

Նա նշեց, թե այս հարցով Ոստիկանություն դիմելու կարիք չի տեսնում, քանի որ դա ոչինչ էլ չի փոխելու:

«Իհարկե, մենք չենք բողոքի: Ի՞նչ պետք է բացահայտեն իշխանությունները, իրա գեներալն իրա զանգի-զրանգիներին քսիա տվել իրա ընկերների վրա: Ասենք դրա մասին էլ ուրիշ ի՞նչ ինֆորմիացիա էր պետք, թերթերը գրում են, մենք մեր հայտարարության մեջ մեր խոսքն ասում ենք, էլ ի՞նչ պետք է գրեի: Պետքա ասեի, որ ես բողոքու՞մ եմ, պահանջո՞ւմ եմ քրեական գործ հարուցել: Չէ, չեմ պահանջում, պահանջում եմ՝ մեդալ տվեք, էտ նկատողությունն էլ ետ վերցրեք», – ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ ծեծի ենթարկված ազատամարտիկներն են եղել Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանն ու Սուրեն Սարգսյանը: Իսկ Մ. Եղիազարյանին և Ռ. Պետրոսյանին ծեծի ենթարկվելու մեջ մեղադրվում  է փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս