Սուրեն Թադևոսյանը տանել չի կարողանում ամանորյա եռուզեռին ուղեկցող «անիմաստ ճոխություններն ու ձևականությունները» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանն  Armlur.am-ին տեղեկացրեց, որ նախորդ տարի ինքն Ամանորը դիմավորել է Դուբայում, իսկ ահա այս տարի մեծ ցանկություն ունի տոնը դիմավորել և անցկացնել հայրենիքում՝ հարազատ Երեւանում:

suren tadevosyan

Նա տանել չի կարողանում ամանորյա եռուզեռին ուղեկցող, իր խոսքով ասած, «անիմաստ ճոխություններն ու ձևականությունները». «Չեմ հասկանում այնպիսի մարդկանց տներ այցելելու իմաստը, որտեղ տվյալ մարդը ցանկություն չունի լինելու եւ՝ հակառակը. նախընտրում եմ անկեղծ հարաբերությունները»,-ընդգծեց Սուրենը:

suren tadevosyan2
Նա դեռ հավատում է Ձմեռ պապիկի գոյությանը և վերջինիս խնդրել է, որ 2015-ը խաղաղ տարի լինի, և որ իրականան իր բոլոր գործնական ծրագրերը. «Թող որ իմ մտերիմների ցանկությունները կարողանանք Ձմեռ պապիկի հետ ապահովել»,-կատակեց ռեժիսորը՝ հավելելով, որ շատ է սիրում նվերներ տալ ու մի քիչ էլ՝ ստանալ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս