Մոսկվիչը հայտնվել է Ազատ գետում, կան վիրավորներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հունիսի 22-ին, ճանապարհատրանսպորտային արտակարգ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Ազատ Վարդապետյանը, վարելով “Մոսկվիչ-412” համարանիշի ավտոմեքենան, Արարատի մարզի Լանջազատ գյուղում Ազատ գետի վրայով անցնող կամրջից ընկել է և հայտնվել գետի մեջ։ Վթարի պահին նշված հատվածում, որը համարվում է հանգստի գոտի, իրենց ծառայությունն են կատարելիս եղել Ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները, ովքեր Լանջազատի գյուղացիների և գյուղապետ Հրայր Հակոբջանյանի օգնությամբ կարողացել են ջրից դուրս բերել վարորդին և վիրավորներ 1959թ. ծնված Վիկտորյա Դանաչյանին և 1977թ. ծնված Քրիստինե Քաջոյանին։ Վերջիններս տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։  Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նշված կամուրջը անբարեկարգ վիճակում է և կամրջի կողքերում բացակայում են երկաթյա արգելապատնեշները, ինչին գյուղապետ պատասխանել է, որ կամուրջը նոր է կառուցվել, իսկ արգելապատնեշները դեռ նոր պետք է տեղադրվեն։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս