
Արգենտինայում Ջենիֆեր Լոպեսի ելույթի ժամանակ, կողոպտիչները մտել են նրա դիմահարդարման սենյակ եւ տարել ամենաթանկարժեք իրերը, այդ թվում` լուսանկարչական սարքը, համակարգիչն ու փաստաթղթերը: Գողացել են նաեւ երգչուհու մենեջերի անձնագիրը,- գրում է Life News-ը: Ոստիկանությունը որոնում է հանցագործներին, նաեւ փորձում պարզել, թե ինչպես են կարողացել անցնել թիկնազորի մոտով: