
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը հանդիսանում է դրական իրադարձություն այդ երկրում Եվրասիական զարգացման բանկի գործունեության համար, կարծում է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Սերգեյ Իգնատովը:
«Հայկական բիզնեսի համար փաստացիորեն անսահմանափակ շուկա է բացվում , որից պետք է օգտվեն հայ ձեռնարկատերերը, նաև ի շահ նրանց է մի շարք երկրներից գյուղատնտեսական արտադրանքը ՌԴ մատակարարելու սահմանափակումները»,- ասել է Իգնատովը:
Նրա կարծիքով` ԵՏՄ այլ անդամ երկրներից ներդրողները նոր ակտիվությամբ կնայեն Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությանը:
«Կարող եմ նշել, որ ես արդեն հիմա հավելյալ ակտիվություն եմ նկատում, օրինակ, ՌԴ խոշոր բիզնեսի կողմից, որը քննարկում է Հայաստանում ներդրումների իրական հնարավորությունները»,- ասել է Իգնատովը: