
Մոսկվայում երեքշաբթի անցկացված նիստի ընթացքում ՀԱՊԿ երկրների ղեկավարները ստորագրել են փաստաթուղթ «ՀԱՊԿ կոլեկտիվ ավիացիոն ուժերի մասին»:
Նախագահների կողմից ստորագրված փաստաթղթերի շարքում են նաև «ՀԱՊԿ արագ արձագանքման կյոլեկտիվ ուժերի զինվորական ստորաբաժանումների կազմի վերաբերյալ արձագրությունում փոփոխություններ կատարելու մասին», ինչպես նաև՝ «Կենտրոնական-Ասիական տարածաշրջանի կոլեկտիվ անվտանգության արագ արձագանքման ուժերի ազգային միավորումների կազմի և տեղակայման մասին» որոշումները: