
Երեկ խոշոր լուրջ ավտովթարի ենթարկված ու դրա հետևանքով ծանր վնասվածքներ ստացած Մարկ Սաղաթելյանին այսօր առավոտյան վիրահատության են ենթարկել: Վիրահատությունից հետո նրան ժամանակավորապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Իսկ Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի առողջական վիճակի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով տուժածների մոտ ծանր վնասվածքներ են եղել. Սաղաթելյանի մոտ առկա են ողնաշարի, պարանոցի ու գոտկային հատվածում ողնաշարի ելունդների կոտրվածքներ, ուղեղի ցնցում, իսկ մեքենայի ղեկին եղած Գրիգոր Նազարյանի մոտ` թոքերի սալջարդ, բազմաթիվ ոսկրերի կտրվածքներ, ինչպես նաև ճակատային հատվածքում բաց վերք: