
Ադրբեջանական Meydan TV հեռուստաընկերության կայքը տեսանյութ է հրապարակել, որը վառ կերպով արտացոլում է, թե ինչպես են այսօր Ադրբեջանում ընթանում ՏԻՄ ընտրությունները:
Դեպքը, որը զանգվածային բնույթ է կրում, տեղի է ունեցել առավոտյան ժամը 10-ին Բաքվի Յասամալ շրջանի ընտրատեղամասերից մեկում:
Մասնավորապես, կադրերում երևում է, թե ինչպես է քվեարկողներից մեկը մի ամբողջ կապոց քվեաթերթիկ լցնում քվեատուփի մեջ: Հանցավոր արարքը ֆիքսելու պատճառով հեռուստաընկերության աշխատակցի հանդեպ ուժ է կիրառվել:
Երբ լրագրողը փաստի առթիվ բացատրություն է պահանջել ընտրական հանձնաժողովի ղեկավարից, նրան պարզապես դուրս են շպրտել ընտրատեղամասից, վիրավորել ու պահանջել են ջնջել նկարահանված կադրերը: