Ամանորի նախաշեմին ձուն ավելի՞ կթանկանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանից տեղեկացավ, որ օրերս ձվի եւ թռչնամսի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների մասնակցությամբ գյուղատնտեսության նախարարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել:

Ստեփանյանի փոխանցմամբ՝ ձու եւ թռչնամիս արտադրողները նախատոնական հաշվետվություն են ներկայացրել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Խորհրդակցության ընթացքում տնտեսվարողները հայտարարել են, որ այս տարի նախորդ տարվա համեմատ թռչնամսի արտադրության աճ է արձանագրվել: Այսինքն՝ այս տարի նախորդ տարվա համեմատ թռչնամսի արտադրության 3.2 տոկոս աճ է գրանցվել: Բացի այս, Ստեփանյանը նշեց նաեւ, որ այս տարի նախորդ տարվանից 10-12 մլն հատիկ ձու պակաս է ներկրվել Հայաստան:

Armlur.am-ը թռչնաբույծների միության նախագահից հետաքրքրվեց՝ Ամանորի նախաշեմին հավկիթի շուկայում թանկացում կլինի՞, թե՞ ոչ: Հարցին ի պատասխան Ստեփանյանը նշեց. «Ոչ թանկացում կլինի, ոչ էլ՝ դեֆիցիտ: Մենք այս պահին բավարար քանակությամբ հավկիթ ունենք: Այնպես որ ձվի շուկայում տոնական օրերին խնդիր չի լինի»: Նա նաեւ տեղեկացրեց, որ տեղական թռչնամիսը 40-50 դրամով էժանացել է:




Լրահոս