Արգենտինացի ֆուտբոլիստ Կառլոս Տևեսը Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունում խփած գոլերի քանակով հավասարվել է ուկրաինացի լեգենդ Անդրեյ Շևչենկոյին և կամերունացի Սամուել Էտո՛ոին: Այժմ նրա ակտիվում 3 գոլ է:
Հիշեցնենք, որ Շևչենկոն, ով ելույթ էր ունենում իտալական «Միլան»-ում, իր բոլոր երեք գոլերը խփել է «Լացիո»-ի դարպասը՝ 2004թ. օգոստոսի 21-ին: Ինչ վերաբերում է կամերունցի ֆուտբոլիստին, ապա նա «Ինտեր»-ի կազմում հանդես գալու տարիներին գոլերի հեղինակ է դարձել «Լացիո»-ի և «Ռոմա»-ի դեմ խաղերում: