Արագածոտնում ՎԱԶ 2106-ը բախվել է Շեվրոլեին. 1 զոհ, 4 վիրավոր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: 
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Կարպի գյուղի տարածքում “ՎԱԶ 2106” մակնիշի 21 ՏՏ 853 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել “Շևրոլե” մակնիշի 025 ԼԼ 63 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով “Վազ 2106”-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ նրա վարորդն ու “Շևրոլե”-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանը հայտնում է, որ “Շևրոլե”-ն պատկանում է “Կոկա-Կոլա” ընկերությանը:  Գ. Շամշյանը հայտնեց, որ Ոստիկանությունը պարզել է, “ՎԱԶ 2106”-ը վարել է 50-ամյա Գնել Հակոբյանը, իսկ նրա ուղևորները եղել են 79-ամյա Անուշավան Հակոբյանը և 75-ամյա Սեդա Հակոբյանը: Ա. Հակոբյանը տեղում մահացել էր, իսկ “ՎԱԶ 2106”-ի վարորդն ու մյուս ուղևորը, ինչպես նաև “Շևրոլեի” վարորդն ու ուղևորը տեղափոխվել են նախ Աշտարակի, ապա՝ Երևանի “Արմենիաե բժշկական կենտրոն: 
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս