Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այսօր կստորագրվի Ղրղզստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին փաստատթղթերը, իսկ Հայաստանը կանդամակցի միությանը 2015 թ հունվարի 2-ին:
«Երկու ամիս առաջ մենք միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիր ենք կնքել: Գործընթացներն ավարտված են, այնպես որ հաջորդ տարվա հունվարի 2-ից Հայաստանը կդառնա մեր միության լիիրավ անդամ»,-ասել է Պուտինը ԵՏՄ գագաթնաժողովի ժամանակ:
Բացի այդ, Պուտինի խոսքով՝ ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: