Պատրաստվում էի Նյու Յորք մեկնել. Բարտոմեուի զանգն ամեն ինչ փոխեց. Չավի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին  հիշել է, թե ինչպես էր պատրաստվում գնալ Նյու Յորք, սակայն ակումբի նախագահի հեռախոսազանգից հետո փոխել է իր ծրագրերը:

«Ես պատրաստվում էի Նյու Յորք մեկնել, և այդ որոշումն արդեն ընդունված էր։ Սակայն Բարտոմեուի հեռախոսազանգն ամեն ինչ փոխեց: Այդ ժամանակ նա զանգահարել էր իմ գործակալին և  ասել, թե  ցանկանում է, որ ես մնամ ակումբում։ Աշխարհի առաջնությունից առաջ ես հայտնել էի, որ ինձ պետքական չեմ զգում ակումբի համար։

Առաջնությունից հետո Բարտումեուն ինձ ասաց, որ ես նախկինի պես մրցունակ ֆուտբոլիստ եմ: Նա ինձ համոզեց, և դա էր որոշիչը», – նշել է Չավին:




Լրահոս