Ավտովթարի են ենթարկվել ՊՆ 2 դասակի հրամանատարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 26-ամյա Էդվարդ Արամյանը, վարելով Նիսան Ալտիմա մակնիշի 88 ՍՍ 303 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի ձախ երթևեկելի մասից և բախվել ծառին:
Վթարի արդյունքում վարորդը և ուղևոր՝ նույնպես Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 23-ամյա Գեդեոն Հարությունյանը տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց: Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է: Նա ունի անրակի կոտրվածք և վնասվածքներ գլխի մասում:
Գ. Շամշյանին հայտնի է դարձել նաև, որ երկուսն էլ ծառայում են ՊՆ N զորամասում` որպես դասակի հրամանատարներ:




Լրահոս