Ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներն արդեն որոշել են, թե որտեղ և ինչպես են նշելու Ամանորը: Դժվարին տնտեսական իրավիճակի պատճառով ռուս «աստղեր»-ից շատերը կապույտ այծի տարին կդիմավորեն տանը՝ Ռուսաստանում:
Ռուբլու արժեզրկումը լրջորեն «հարվածել» է նրանց գրպանին, քանի որ նախկինի պես խոշոր առաջարկներ այս տարի չեն ստացել:
Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը Նոր տարին կդիմավորեն իրենց դղյակում: Նրանց երեխաները՝ Գարրին և Լիզան առաջին անգամ ծնողներին օգնել են եղևնու զարդարման հարցում:
Ամանորին տանը կմնա նաև բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան: Այս հանգամանքը հատկապես շատ է տխրեցրել նրա երկրապագուներին, ովքեր հույս ունեին իրենց սիրելի պարուհուն տեսնել Մալդիվներում: Տոնը տանը կնշեն նաև հեռուստահաղորդավարներ Անֆիսա Չեխովան և Լերա Կուդրյավցեվան:
Ընտանեկան ընթրիք է ծրագրել նաև երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով անցնող տարում պայքարում էր ապրելու համար: Այժմ արտիստուհին պատրաստվել է դիմավորել Ամանորը ծնողների և ամուսնու հետ:
Սակայն ոչ բոլոր հայտնիներն են տոները տանն անցկացնելու: Օրինակ՝ սեքսուալ Աննա Սեմենովիչը դեկտեմբերի 31-ին և հունվարին 1-ին աշխատելու է: Հունվարի 1-ն աշխատելով են դիմավորելու նաև «Վիա Գրա» խումբը, Կրիստինա Օրբակայտեն: Այնուհետև վերջինս ծրագրել է մեկնել Մայամի: Այս նույն վայրում կանցկացնի իր հանգիստը նաև երգիչ Նիկոլայ Բասկովը: Իսկ ահա Քսենիա Սոբչակն ու Մաքսիմ Վիտորգանն ԱՄՆ-ում կվարեն ամանորյա խնջույքը: