«Ֆինանսական բուրգի» գործում «ներքաշվեց» Վանո Սիրադեղյանը. aravot.am (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Aravot.am-ը գրում է. «Ֆինանսական բուրգի» գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը նախորդ նիստին որոշում էր կայացրել բերման ենթարկել վկա Արտակ Գալստյանին, որը հայտնի է «Վանոյի Արտակ» կամ «Վանոյի ճուտ» անուններով: Տուժողի ներկայացուցիչը հայտնել էր, թե Արտակ Գալստյանը իր վստահորդների տեղեկությունների համաձայն՝ գտնվել է հանրապետությունից դուրս, մինչդեռ ԱԱԾ-ից այսօր ստացված եւ դատարանում հրապարակված փաստաթղթի համաձայն, Ա. Գալստյանը եւ նրա կինը նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը ՀՀ սահմանը չեն հատել:

Մինչ մեղադրող Արթուր Երիցյանը հարցեր կտար «ֆինանսական բուրգի» գործով բարձրաստիճան ոստիկանապետերի գումարները իր տարադրամի կետերում շրջանառած ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին, վերջինը հայտնեց, թե ուզում է լրացուցիչ ցուցմունք տալ: Նա չընդունեց իրեն առաջադրված մեղադրենքը եւ ասաց, որ 12 հատորներին ծանոթանալիս չի տեսել մի բան, որով իրեն մեղավոր զգար եւ նախաքննության ժամանակ էլ ցուցմունք է տվել առանց փաստաբանի: Նա ասաց, որ հանգիստ է եղել, քանի որ մեղավոր չի եղել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս