
Մոսկվայի «Սպարտակ»-ի ղեկավարությունը ցանկանում է վերադարձնել իտալական «Ինտեր»-ի սերբ պաշտպան Նեմանյա Վիդիչին:
Ռուսական ակումբը պատրաստ է այժմ վարձակալել 33-ամյա ֆուտբոլիստին և, եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ, ապա մոսկովյան ակումբն ամռանը կկարողանա Վիդիչին ձեռք բերել 4 մլն եվրոյով:
Հիշեցնենք, որ Վիդիչը «Սպարտակ»-ի կազմում հանդես է եկել 2004-ից 2006 թվականներին: