
Հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.00-ի սահմաններում Երևանի բնակիչ 61-ամյա Աշոտ Ալիխանյանը, վարելով Գրանդ Չերոկի մակնիշի 23 ՕԼ 432 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Ծղուկ գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլխիվայր շրջվել: Գ. Շամշյանը հայտնում է, որ վարորդը աշխատում է ԵՊՀ-ի շահագործման բաժնում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Սիսիանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 հոգի, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: