
Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցման կրպակների տերերն ու աշխատողներն այսօր` հունիսի 25-ի առավոտվանից բողոքի ցույց են անցկացնում նախագահի նստավայրի եւ Ազգային ժողովի մոտ:”Պարոն նախագահ, Դուք մեր վերջին հույսն եք”, – գրված է պաստառներից մեկի վրա:
Կրպակների օրինականացման համար բազմիցս դիմել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությանը եւ քաղաքապետարանին, սակայն` ապարդյուն, պատմում է կրպակատերերը: