Կալանավայրում մահացավ ևս մեկ «օրենքով գող»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Թաթարստանի Հանրապետությունը հայտնել է հայտնի «օրենքով գող» Ռաֆիս Գաբսալյամովայի մահվան պատճառը: Նա վախճանվել է դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը՝ գաղութի խցում: Նշենք, որ քրեական հեղինակությունների մեծ մասը, եթե ոչ բոլորը, կյանքից հեռանում են անազատության մեջ գտնվելու ընթացքում:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, 54-ամյա քրեական հեղինակության մահվան պատճառ է դարձել սրտամկանի ինֆարկտը: Սրանից բացի, «օրենքով գողը» տառապում էր սրտի անբավարարվածությամբ:

Untitled-12

Այսկերպ, նախնական այն վարկածները, որոնց համաձայն՝ հեղինակության մահվան պատճառ է դարձել թմրանյութերի չարաշահումը, հերքվեցին: Այդուհանդերձ, քննչական գործողությունները մահվան փաստով շարունակվում են:

24221f50e8f4c1d85c853a541783905c

Ռաֆիս Գաբսալյամովի հուղարկավորությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին Ալմետևսկում: Հենց այստեղ էլ՝ տեղի ռեստորաններից մեկում, կազմակերպվել էր հոգեհանգիստը: Այդ օրը իրավապահ մարմինները ծառայությունն իրականացրել են խստացված ռեժիմով: Անվտանգության աշխատակիցներին են միացել նաև հարևան մարզերի ոստիկաններ:

Գաբսալյամովին հարգանքի տուրք մատուցելու էր գնացել նաև նախկին «օրենքով գող» Ալեքսանդր Սևերովը (Սաշա Սևերը):

photo

Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Գրինյան Թաթարստանի վերջին «օրենքով գողն» էր, սակայն այս տարի թագադրել են նաև երկու բնիկ կազանցիների՝ Սիչային (Ռոման Սիչև) և Շարապային (Վլադ Գրաչև):

Ճիշտ է՝ նրանք տարբեր կլանների ներկայացուցիչներ են: Իսկ Սևերը Գրինայի հետ նույն «սերնդի» ներկայացուցիչներ են և «գող» են դարձել նույն ժամանակահատվածում: Այնպես որ շատերը կարող էին գալ նրան հրաժեշտ տալու:

8cd21598e5488c7d2ae7331e40599280




Լրահոս