Ակցիա՝ թմրանյութերի օգտագործման դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, վաղը` հունիսի 26-ին՝ ժամը 19.00, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում  Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կանցկացնի “Ապրել եմ ուզում” խորագրով ծրագիրը։ Միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով. ելույթ կունենա “Դորիանս” խումբը։ “Ապրել եմ ուզում” խորագրով միջոցառումը նպատակ ունի երիտասարդությանը տեղեկացնել թմրանյութերի կործանարար հետեւանքների մասին։ Միջոցառման ավարտից հետո ուսանողների նկարները կնվիրվեն տարբեր բուժհաստատությունների։ Հիշեցնենք, որ հունիսի 26-ը Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ 




Լրահոս