Օրերս վթարի ենթարկված Մարկ Սաղաթելյանը “Facebook”-ի իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն աջակցելու համար` տեղեկացրելով, որ իր առողջականն արդեն լավ է։ “Չկա այնպիսի ուժ, որ կոտրի ինձ, երբ կողքիս են նման ընտանիք ու ընկերներ”,-գրել է նա։
Հիշեցնենք, որ օրերս Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել “Ֆոլցվագեն” մակնիշի 14 ՏՕ 811 և “Օպել” մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով “Ֆոլցվագենի” վարորդ` 1971-ի ծնված Գրիգոր Նազարյանը և ուղևոր` 1971-ի ծնված հայտնի շոումեն Մարկ Սաղաթելյանը, տեղափոխվել էին թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: