Չնայած ամենօրյա և ամանորյա հոգսերին` Նոր տարին սպասված և գեղեցիկ տոն է շատերի համար: Ամանորի մասին հետաքրքիր պատմություններ կան և արժե գործերը մի քանի րոպեով այն կողմ թողնել և ծանոթանալ այդ պատմություններին:
Առաջին վկայությունները տոնածառ զարդարելու ավանդույթի մասին եղել են XVII դարի սկզբին Էլզասում: Այդ ժամանակ տոնածառը զարդարելու համար օգտագործել են գունավոր թղթերից պատրաստված վարդեր, խնձորներ, թխվածքաբլիթներ և փայլեր:
Առաջին ապակե խաղալիքները պատրաստվել են Տյուրինգիայում (Սաքսոնիա) XVI դարում: Ապակե խաղալիքների զանգվածային արտադրությունը սկսվել է XIX դարի կեսերին՝ նույն վայրում։
Նոր տարին տարբեր ժամանակներում տարբեր օր է նշվել: Հին Հռոմում Ամանորը սկսվել է մարտ ամսին։ Մ.թ.ա. 46թ-ին Հուլիոս Կեսարը տարվա սկիզբը փոխել եւ դարձրել է հունվարի 1-ը։ Իսկ Ֆրանսիայում մինչեւ 755թ-ը տարեմուտը համարվել է դեկտեմբերի 25-ը, հետո դարձել` մարտի 1-ը։
1843թ-ին Լոնդոնում տպագրվել է ամանորյա առաջին բացիկը։ Հենց այս թվականից ի վեր մարդիկ սկսել են միմյանց բացիկներ նվիրել Նոր տարվա կապակցությամբ։