«Հրապարակ» թերթը գրում է. «2015-ը իշխանությունների համար կնշանավորվի եւս մեկ առողջարանային-հյուրանոցային համալիրի բացմամբ, որը թերեւս ամենաթանկերից կլինի Հայաստանում:
Ջերմուկում, բազմաթիվ ծառերի կտրման «գնով», վերջապես կբացվի «Հայաթը», որի վրա, ըստ սեփականատեր Սամվել Սարգսյանի, ներդրվել է 20 միլիոն դոլար. «Ինչ վերաբերում է Ձեր նշած ծառերը կտրելուն, ապա տնկվել ու տնկվելու են ավելի թանկարժեք ու ավելի մեծ քանակով ծառեր, ի վերջո, հաշվի առեք, որ ամերիկյան բրենդ է բերվում մարզ` 150 աշխատատեղով, իսկ աշխատավարձերը կսկսվեն 200 հազար դրամից»: Ո՞վ պիտի գա էստեղ հանգստանալու, հրեն` ճոպանուղու աշխատողները տնքում են, որ սարի ձյունը մաքրել են, հրաշք սահուղի սարքել, սակայն ոչ այս, ոչ էլ անցած տարի մարդ չի եկել:
«Կգան, համաշխարհային բրենդ է մուտք գործում, ինքներս արդեն որոշակի պայմանավորվածություններ ունենք դրսի մեր կոմպանյոնների հետ»: Եվ, այնուհանդերձ, անչափ շատ երկարեց առողջարանի կառուցումը, նախատեսված էր 2012-ին բացել, բացում եք 2015-ին: «Ներդրման խնդիրներ կային»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: