Հայաստանից դեպի Ռուսաստան երկաթուղային բեռների մուտքն արգելված է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանից գնացող երկաթուղային բեռները կանգնած են Փոթիում, եւ դեպի Ռուսաստան ընթացքն արգելակված է:

Որքան կտեւի, հայտնի չէ: Ռուսական երկաթուղուն մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ վրացական կողմը հրաժարվում է լաստանավեր տրամադրել՝ պատճառաբանելով եղանակային վատ պայմանները:

Փոթիի նավահանգստից լաստանավերը գնում են դեպի Ռուսաստան՝ «Պորտ Կավկազ», Ուկրաինա՝ Իլյիչեւսկ, եւ դեպի Թուրքիա, ու այստեղ բեռների հերթեր են կուտակվել: Մյուս կողմից՝ տեղեկություններ կան, որ Վրաստանն առաջնահերթ կարգով բաց է թողնում ուկրաինական բեռները, ինչն առաջացրել է ռուսական կողմի դժգոհությունը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս